Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քաղաքապետարանի բյուջեից ապօրինի յուրացումների գործով հարցաքննել է Թբիլիսիի քաղաքապետարանի շուրջ 30 աշխատակիցների եւ Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային ժողովի) մի քանի պատգամավորների: Այս մասին հաստատել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ստորաբաժանման պետ Նաթիա Սուխիաշվիլին:
Հարցաքննվածների խոսքով՝ իրենց հունիսի 27-ի առավոտյան կանգնեցրել են աշխատանքի գնալիս եւ ուղեկցել ֆինանսների նախարարության քննչական ծառայության շենք՝ առանց որեւէ բացատրության:
Նրանցից մի քանիսը հայտարարում են, որ որպես վկա են հարցաքննվել, մյուսները հայտարարում են, որ իրենց գործունեությանն առնչվող հարցեր են ուղղել:
«Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քաղաքապետարանի բյուջեից ապօրինի յուրացումների գործով քննություն է վարում: Այս գործի շրջանակում են որպես վկա հարցաքննվել քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցները: Նրանցից ոչ ոք չի ձերբակալվել, հարցաքննությունից հետո ազատ են արձակվել», - «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ասել է Սուխիաշվիլին:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիի քաղաքապետարանի շուրջ 30 աշխատակիցներ եւ քաղաքային ժողովի անդամնր են հարցաքննվել:
Ձերբակալվել են Թբիլիսիի քաղխորհրդի եւ քաղաքապետարանի մոտ 30 աշխատակիցներ





























