Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը հուլիսի 3-ին, Երեւանի ժամանակով ժամը 20-ին արտակարգ ուղերձով հանդես կգա եւ կհայտնի գահից հրաժարվելու օրը: Ուղերձի հեռարձակումն իրականացնելու են երկրի չորս հիմնական հեռուստաալիքներն ու առաջատար ռադիոկայանները:
Վարչապետ Էլիո Դի Ռուպոն այսօր կառավարության նիստ է գումարել, որին հրավիրել է նաեւ թագավորին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական աղբյուրները, սա բացառիկ դեպք է Եվրոպայում, երբ միապետը անվանապես գլխավորում է գործադիր իշխանությունը:
Ըստ առկա տվյալների, միապետի հրաժարականը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ Թագավոի երդմնակալության օրը, որը պաշտոնական տոն է համարվում: Գահից հրաժարվելուց հետո միապետ կդառնա 53-ամյա արքայազն Ֆիլիպը:
Թագավորի հրաժարականի հիմնական պատճառ համարվում է նրա տարիքը, հունիսի 6-ին նա դարձել է 79 տարեկան: Կան նաեւ քաղաքական դրդապատճառներ:





























