Նիգերական ծագմամբ երկու բրիտանացիներից մեկին, որոնք 2013-ի մայիսին, օրը ցերեկով Լոնդոնում գլխատել էին ռազմական թմբկահար Լի Ռիգբիին, դաժանորեն ծեծել են բանտում, հաղորդում է Sky News-ը: BBC News-ի տվյալներով` նրա մի քանի ատամները կոտրել են:

Խոսքը երկու հանցագործներից ավագի՝ 28-ամյա Մայքլ Ադեբոլաջոյի մասին է: Հենց նա էր տեսագրել դեպքի ցնցող տեսագրությունը, որում բացատրել էր սպանության իմաստը:

Նրա վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 17-ին: Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է նրան ծեծի ենթարկել, գրում է «Pravda.Ru»-ն:

28-ամյա Ադեբոլաջոն եւ 22-ամյա Մայքլ Ադեբովալեն, որոնք մահմեդական ֆանատիկոսներ են, բանտում սպասում են իրենց դատին, որը նշանակված է նոյեմբերի 18-ին: