Պեկինի օդանավակայանում պայթյուն է որոտացել: South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանում հայտնի Weibo միկրոբլոգների ծառայությունը, հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան տեղի ժամանակով 20:30-ի սահմաններում, Շոուդու միջազգային օդանավակայանի երրորդ տերմինալի ժամանման սրահում:
Բլոգներում հրապարակված լուսանկարներից մեկում երեւում են անվտանգության ծառայության աշխատակիցները, իսկ մի փոքր հեռվում հատակին ընկած մարդ կա՝ կողքին հաշմանդամի սայլակ:
Ելնելով բլոգերների մեկնաբանություններից, այդ սայլակավոր մարդն էլ հենց միակ մահացողն է, նշում է Lenta.ru-ն:




























