Մի քանի տասնյակ ռուսաստանցի զբոսաշրջիկներ թունավորվել են թուրքական Կեմեր առողջարանում, հաղորդում է «Ռոստուրիզմը»՝ վկայակոչելով Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը:

Բելդիբի գյուղում գտնվող Grand Ring հյուրանոցում հանգստացող 69 զբոսաշրջիկներ օգոստոսի 3-ին դիմել են բուժօգնության համար: Բոլորին «սուր գաստրոէնտերիտ» ախտորոշումն է տրվել, մի մասին տեղւմ են օգնել, 15-ին տեղափոխել են Կեմերի եւ Անթալիայի հիվանդանոցներ: Բժիշկների տվյալներով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

«Ռոստուրիզմն» անմիջապես դիմել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջոււթյան նախարարությանը՝ խնդրելով հետաքննություն իրականացնել: Հյուրանոցը որպես փոխհատուցում պատրաստ է մեկ շաբաթ անվճար հանգիստ տրամադրել այս տարի կամ հաջորդ տարի: