Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հետաձգվել են Turkish Airlines եւ Lufthansa ավիաընկերությունների 5 չվերթեր՝ կապված ռումբի մասին հաղորդագրության հետ:

Ինչպես հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, Turkish Airlines եւ Lufthansa ավիաընկերությունների չվերթերն ըստ չվացուցակի չեն իրականացվել անանուն զանգի պատճառով, որով հաղորդվել է, որ Գերմանիա ուղեւորվող օդանավերից մեկում ռումբ կա:

Օդանավակայանի անվտանգության ծառայությունն անմիջապես չեղյալ է հայտարարել է Բեռլին, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Շտուտգարտ եւ Մյունխեն ուղղություններով չվերթերը: Վերոհիշյալ օդանավերի ուղեւորներին դուրս են բերել եւ կրկնակի ստուգում իրականացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: