Շոտլանդական կղզիների մոտակայքում ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հյուսիսային ծովում։ Ուղղաթիռում կար 18 մարդ, 15-ը փրկվել են, երկուսին մեռած են գտել, եւս մեկի ճակատագիրն անհայտ է։
Super Puma բազմաթիրախային ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 23-ի երեկոյան՝ Սամբուրգ քաղաքի մոտակայքում։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը մարդկանց տեղափոխում էր Հյուսիսային ծովի նավթ եւ գազ արդյունահանող պլատֆորմից։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ջրին բախվելուց հետո ուղղաթիռը շրջվել է։ Հաջողվել է փրկել 15 մարդու, նրանց տեղափոխել են Լերուիկ քաղաքի հիվանդանոց։




























