Սեպտեմբերի մեկին Վոլգոգրադում բռնաբարված եւ սպանված տաս տարեկան տղան հայազգի Ռոման Հովհաննիսյանն էր: Տղայի անունը հայտնում է «Վսյո դլյա վաս»  պորտալը: Հիշեցնենք, որ սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել հասարակության շրջանում եւ լրատվամիջոցներում, սակայն տղայի ազգությունն ու ազգանուն չէին հաղորդում:

Դպրոցական տողանից հետո կորած աշակերտին մահացած են գտել

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Վոլգոգրադում սեպտեմբերի երեքին մահացած էին գտել նախօրեին դպրոցից անհետացած տղային: Նախնական տվյալներով՝ երեխային սպանել են՝ գլխին հարվածելով:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նախքան մահանալը, երեխան սեռական բռնության էր ենթարկվել: Բացի այդ նրա գլխին առնվազն հինգ հարված էր հասցվել: Սպանության կասկածանքով հետախուզվում է 17-ամյա Անդրեյ Մալիշկոն:

Ինչպես պորտալն է հաղորդում, 17-ամյա Անդրեյ Մալիշկոյին ձերբակալել են սեպտեմբերի 4-ին: Տղայի սպանությունից անմիջապես հետո նա փախուստի է դիմել: Նա խոստովանել է հանցանքը եւ քննիչներին պատմել, որ դպրոցականի հետ այդպես է վարվել սոսինձ շնչելուց հետո:

Մալիշկոյին հոգեբուժական զննման կենթարկվի: