Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է բլոգներում ակտիվորեն քննարկվող լուրերն այն մասին, թե երկրի նախագահը պսակադրվել է մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի հետ:
Որոշ բլոգներում սեպտեմբերի 21-ին տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե իբր Վալդայի վանքերից մեկում տեղի է ունեցել Պուտինի եւ Կաբաեւայի պսակադրությունը:
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Պեսկովը լուրերն անվանել է «ձանձրույթից փրկվելու շաբաթօրյա ինտերնետ-մարզումներ», հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ հունիսին նախագահւ հայտարարեց տիկնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնալուծության մասին՝ Կրեմլի պալատում «Էսմերալդա» բալետի դիտումից հետո: Բալետից հետո նրանք հարցազրույց տվեցին «Ռոսիա-24» հեռուստաալիքին: Լյուդմիլա Պուտինան հայտարարել էր, որ «դա քաղաքակիրթ ամուսնալուծություն է»:





























