Պետդումայի պատգամավորները Վլադիմիր Պուտինին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի: «Սա մեր նախաձեռնությունն է: Տարին ավարտվում է եւ, անկասկած, 2013թ Տարվա մարդը Վլադիմիր Պուտինն է»,-հայտարարել է ժողովուրդների իրավունքների պաշտպանության միջազգային շարժման համակարգող Բեսլան Կոբախիան:
Նշվում է, որ համապատասխան նամակը Նոբելյան կոմիտե է ուղարկվել սեպտեմբերի 16-ին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, ով հիշեցրել է, որ այդ տիտղոսը պատկանում է Օբամային, ով «պատրաստվում է Սիրիա ներխուժել»: Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Եվրամիությունը, հիշեցնում է «Ռոսսիյսկայա գազետան»:





























