Կահիրեում հոկտեմբերի չորսին երթեր կազմակերպելու իսլամիստների փորձերը ուղեկցվում են տեղի բնակիչների հետ բախումներով:
Միանգամից մի քանի շրջաններից իսլամիստները շարժվել են դեպի Ռաբաա ալ-Ադաուիա մզկիթը, նրանց եւ տեղաբնակների միջեւ բախումներ են սկսվել: Ցանկացած տեսակի բախումներն անմիջապես կանխվում են անվտանգությն ուժերի կողմից: Ներկայումս բանակն ու ոստիկանությունն ամբողջությամբ փակել են մզկիթի դիմացի եւ Կահիրեի համալսարանի մոտակայքում գտնվող հրապարակները; Տեղեկություններ կան Մանիյալ բնակելի թաղամասում ընթացող հրաձգության մասին:
Մինուֆիայում «Մահմեդական-եղբայրները» փորձել են երթ կազմակերպել տեղական մզկիթներից մեկի մոտից, սակայն նրանց խանգարել են տեղի բնակիչները, որոնց ուղղությամբ իսլամիստները կրակ են բացել: Միջամտել է ոստիկանությունը, անկարգությունների երկու կազմակերպիչներ ձերբակալվել են: Անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Մուրսիի ծննդավայր Զակազիկում: Այս մասի հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մուրսիի կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են զանգվածային հանրահավաքներ եւ ակցիաներ կազմակերպել հոկտեմբերի վեցին,երբ երկիրը տոնի 1973թ սկսված արաբ-իսրայելական պատերազմի 40-ամյակը: Նրանք ծրագրում են գրավել Թահրիր հրապարակը: Իրավապահ մարմիններում առկա աղբյուրների տեղեկություններով՝ այդ օրը իսլամիստները նաեւ ահաբեկչություններ եւ սադրանքներ են նախապատրաստում:





























