Եգիպտոսում հոկտեմբերի 6-ին դարձյալ բախումներ են տեղի ունեցել տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ ոստիկանության: Նվազագույնը մեկ մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:

Մուրսիի կողմնակիցների բողոքի ցույցն անցկացվում էր Կահիրեից 300 կմ հարավ ընկած Դելգա քաղաքում: Երբ բողոքարարները մոտեցել են ոստիկանական բաժանմունքին, բախումներ են սկսվել: Բողոքարարները ոստիկանների վրա քարեր են նետել, որից հետ իրավապահները կրակ են արձակել:

Հոկտեմբերի 4-ին Եգիպտոսում բախումների արդյունքում նվազագույնը չորս մարդ է զոհվել, 140-ը վիրավորվել են: