Հռոմում վախճանվել է Էրիխ Պրիբկեն՝ գեստապոյի նախկին սպան եւ 1944թ. Ադրեատիկի քարանձավներում զանգվածային սպանության համար պատասխանատու զինվորական հանցագործներից վերջինը: Նա մահացել է 100 տարեկանում:
Պրիբկեն փախուստի մեջ է անցկացրել 50 տարի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Հայտնաբերվել է 1995թ.՝ լրագրողական հետաքննությունից հետո, եւ դատապարտվել 1997թ.: Դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել, սակայն նա բանտում մնացել էր ընդամենը 15 տարի, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Հետագայում բանտարկությունը փոխարինվել էր տնային կալանքով՝ հաշվի առնելով Պրիբկեյի տարիքը: «Պրիբկեն իր զոհերի հանդեպ ոչ մի խղճի խայթ չէր զգում, դա ոչինչ չէր էլ արժենա, - նացիստի մահն է մեկնաբանել Ռիկարդո Պաչիֆիչին՝ Հռոմում Հրեական միության ղեկավարը, եւ հավելել. – Այժմ նրան կդատեն իր իսկ զոհերը»:
Ադրիատիկի քարայրներում իտալացի քաղաքացիների զանգվածային սպանությունը կատարել էր 1944թ. մարտի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Հռոմը զավթած գերմանական իշխանությունների կողմից: 335 մարդ գնդակահարվել էին՝ ի պատասխան Ռազելա փողոցում իտալական դիմադրության շարժման անդամների գործած հարձակման, որի հետեւանքով զոհվել էին 33 նացիստ ոստիկան: Մահապատժից հետո քարայրները պայթեցվել էին:



























