Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հոկտեմբերի 14-ին շշից եւ չոր սառույցից պատրաստված ինքնաշեն ռումբ է պայթել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:30՝ Թոմ Բրեդլիի անվան տերմինալում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են նմանատիպ եւս երկու շիշ՝ անձնակազմի համար նախատեսված լոգարաններում: Ոստիկանությունը որոնում է միջադեպի մասնակիցներին:

Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ն է հաղորդում, սա առաջին միջադեպը չէ: