Աջ Ազգային ճակատը տարածաշրջանային ընտրություններից հեռացրել են իրենց կուսակցության ներկայացուչին, քանի որ նա Ֆրանսիայի արդարադատությա սեւամորթ նախարարին համեմատել է շիմպանզեի հետ:

Աննա Սոֆի Լեկլերի առաջադրումը համարում են «կադրային սխալ»:Այս մասին հաղորդում  է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Local-ը:

France 2 հեռուստաալիքը ուշադրություն է գրավել Լեկլերի Facebook-յան էջին, որտեղ նա նկար  է տեղադրել, որում մի կողմից պատկերված է շիմպանզե, մյուս կողմից Տոբիրուն: Ընդ որում, առաջին նկարը վերնագրված է «18 ամսականում», երկրորդը՝ «հիմա»:

Ընդ որում, Լեկլերը կարծում է, որ իր հայտարարություններն ու գործողությունները ռասիստական բնույթ չեն կրում: