Վրաստանի նախագահի նստավայրի վրա պետական դրոշի փոխարեն այ դրոշ է  ծածանվում, որտեղ խաչերի փոխարեն սրտեր են:

Ինչպես հաղորդում է «Ինտերպրես Նյուզը», այդ դրոշը ներկայացվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության համագումարում, որպես կուսակցության նոր դրոշ: Առաջին անգամ այդ տեղեկատվությունը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետեւ տարածվել լրատվամիջոցներով:

Երկրի նախագահի նստավայրում հստատել են նոր դրոշ բարձրացնելու մասին տեղեկությունը, բայց չեն բացատրել թե ինչի հետ է դա կապված: