Կալանավորվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպան, նախկին պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Այս մասին հայտնել է «Բատիվշչինա»-ի պատգամավոր Արսենի Յացենյուկը:

«Հենց նոր SMS եկավ Սերգեյ Վլասենկոյից, որ իրեն կալանավորել են», - հայտարարել է Յացենյուկը խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում:

«Եթե ճիշտ է, ապա դա Վիլնյուսի գագաթաժողովի տապալումն է: Սա հիմնական խնդիրն է», – ասել է քաղաքական գործիչը:  «Սերգեյ Վլասենկոն այժմ գլխավոր դատախազությունում է եւ կալանավորված է», - հայտարարել է Յացենյուկը:

Լրատվամիջոցների տվյալով՝ նա դիմել է գլխավոր դատախազության ներկայացուցչին՝ իրավիճակի պարզաբանման պահանջով:

Վերջինս հաստատել է, որ Վլասենկոյի նկատմամբ այժմ ընթացակարգային գործողություններ են կիրառվում, սակայն որոշում առայժմ չի կայացվել: