Մոսկովյան Շերեմետեւո օդանավակայնում Բիշկեկից ժամանած ուղեւորին դիմավորել են երկու կրակոցներ: Կրակել են սեւ ավտոմեքենայից, տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ականատեսները հաղորդում են, որ կրակել են տաքսու նման ավտոմեքենայից:
Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում կրակոցների փաստը հաստատել են:
Իրավապահները հակված են կարծելու, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























