Ֆլորիդայի ափերի մոտ` Մայամիից ոչ հեռու, ուղեւորն ընկել է օդանավից, հայտնում է  ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA):

Կատարվածի մասին հաղորդումն ստացվել է, երբ օդանավը 609 մ բարձրությունում է եղել: Associated Press-ը, վկայակոչելով LiveATC կայքը,  գրում է, որ օդաչուն, տալով վթարային ազդանշանը, հայտնել է, որ  ուղեւորը «բացել է հետեւի դուռը եւ պարզապես ընկել օդանավից»:

Ներկայումս ափային պահպանության ծառայության աշխատակիցները որոնում են ընկած ուղեւորին:  Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի օդանավակայաններից մեկում, հաղորդում է  «lenta.ru»-ն:

Թե որքան մարդ է եղել օդանավում եւ որտեղից էր այն մեկնել, չի հաղորդվում: