«Կլեոպատրա» ցիկլոնի հետեւանքով առաջացած ջրհեղեղներից ինը մարդ է զոհվել իտալական Սարդինիա կղզում: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից։

Ամենից  շատ տուժել են կղզու հյուսիս-արեւմուտքում գտնվող Օլբիա քաղաքը եւ դրա շրջակայքը: Զոհերի մեծ մասը մեքենաներում են եղել: 

Օլբիայի ծայրամասում երկու զոհերի մարմինները հայտնաբերվել էին մեքենաներում, որոնք փողոցից քշել էր ջրի հեղեղը: Ավելի ուշ ջրի հոսանքը քշել տարել էր եւս մեկ մեքենա, որում չորս ոստիկաններ էին եղել: Ոստիկաններից մեկը մահացել էր, երեքին հաջողվել էր փրկել, հայտնում է  «polit.ru»-ն: