Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի հարցերով ԳՎ-ն հարսանեկան շքախմբի ավտոմեքենայից կրակելու առնչությամբ քրեական գործ է հարուցել:

Հաղորդվում է, որ գործի շրջանակներում կա մեկ մեղադրյալ: ՆՏՎ-ի տեղեկություններով` Սարգիս անունով տղամարդը ասել է, որ ինքն է հանձնվել ոստիկաններին ու հանձնել ատրճանակը: Ինչպես պարզ է դարձել` ձերբակալվածը եղել է հարսանիքի հյուրերից ու երեք անգամ կրակել է ընթացող մեքենայի պատուհանից:

Խափանման միջոցն առայժմ չի ընտրվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «կրակող հարսանիքը» ձերբակալել էին Մոսկվայի հարավում: Հարսանեկան շքախմբում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդել էին ականատեսները: Արդյունքում հարսն ու փեսան չէին պսակադրվել:

Հարսանիքի մասնակիցների ազգության մասին չի հաղորդվում, սակայն Life News-ում տեղադրված տեսագրությունից երեւում է, որ մեքենաների վրա հայկական դրոշներ կան:

Պարզվել է Մոսկվայում հայկական հարսանիքի շարասյան կրակողի ինքնությունը