Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ոստիկանները պարզել են հարսանյաց շարասյան մեքենաներից կրակ արձակողի ինքնությունը: Նա Մերձմոսկվայի 29-ամյա բնակիչ է, սակայն անունը չի հաղորդվում: Նա իրավապահներին է հանձնել իր անունով գրանցված գազային ատրճանակը, որից մի քանի կրակոց էր արձակել անցնելու ժամանակ: Ներկայումս պարզվում է նրան պատասխանատվության ենթարկելու հարցը: Ընդամենը ստուգվում է հարսանիքի 35 մասնակից:

Հիշեցնենք, որ «կրակող շարասյանը» կանգնեցրել էին Մոսկվայի հարավում, դեկտեմբերի 22-ի կեսօրին: Ականատեսները հայտնել էին որ անցնող թանկարժեք մեքենաներից օդ են կրակել:

Հարսանիքի մասնակիցների ազգությունը չի հաղորդվում, սակայն Life News-ում տեղադրված տեսանյութում երեւում է, որ հարսի ու փեսայի մեքենայի վրա նկատելի է հայկական դրոշը, իսկ դեպքի վայրում հայերեն արտահայտություններ են հնչում: