News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Այո, վթարը տեղի է ունեցել, բայց, Փառք Աստծո ամեն ինչ նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Նա նշեց, որ ինքը լավ է, որեւէ վնասվածք չի ստացել:

«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, վնասվածքներ չունեմ: Մեքենան է վնասվել բավականին լուրջ, մեղավորը ես չեմ եղել, տաքսու վարորդը կարմիր լույսի տակ է մտել»,- ասաց դերասանուհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն հունվարի 10-ին, վթարի է ենթարկվել: Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ժամը 14:10-ի սահմաններում բախվել են Լուիզա Ղամբարյանի վարած KIA եւ Ս. Չ.-ի Daewoo Nexia մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով տուժածներ չկան, միայն գույքային վնաս է հասցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ