News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պահածոները եւ սուրճը դրոշմապիտակների պատՃառով չեն թանկանա: Այս մասին հունվարի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Հիշեցնենք, այսօր կառավարությունը հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որոնք վերաբերում էին մի շարք ապրանքների պարտադիր դրոշմապիտակավորմանը:

Ապրիլի  1-ից դրոշմապիտակները  պարտադիր կլինեն կեֆիրի, կաթի, սուրճի, թեյի, մսեղենի եւ ձկնեղենի, մրգա-բանջարեղենային պահածոների, ձեթի, պաղպաղակի, կոսմետիկայի եւ օճառի համար՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան:  Դրոշմապիտակները թույլ կտան պայքարել ստվերային տնտեսության դեմ: Ըստ Միրումյանի՝ նման միջոցներն օգտագործվում են ԱՊՀ մի շարք երկրներում:

Հարկային մարմինների տրամադրած դրոշմապիտակների մեկ հատի արժեքը 3,5 դրամ է, բայց այդ արժեքը կգանձեն հարկային պարտավորություններից:

 «Այնպես որ, ապրանքների գնի վրա այն չի անդրադառնա», - հավելել է Միրումյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու թանկացան սույն բարեփոխման առաջնեկները՝ գարեջուրն ու զովացուցիչ ըմպելիքները, Միրումյանը առարկեց, թե ոչ մի ապացույց չկա, որ դրանք դրոշմապիտակների պատճառով են թանկացել:

Հիշեցնենք, 2013թ. հուլիսից  Հայաստանում  գարեջուրն ու զովացուցիչ ըմպելիքները մոտ 30 դրամով թանկացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ