Ռուսաստանն ունի իմպերիալիստական քաղաքականություն քարոզող երկրի սինդրոմ: Համապատասխան հայտարարությունը կատարել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիեւի պատրիարք Ֆիլարետը ԱՄՆ-ում Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ համար Վրաստանը ցուցանիշ է հանդիսանում այն հանգամանքի, որ Վրաստանը ճանապարհ է հարթում դեպի Եվրամիություն: Մենք ընդհանրություններ ունենք, քանի որ կարդում է ՄԱԿ-ում ունեցած ձեր ելույթը ու ստորագրում յուրաքանչյուր առաջարկության ներքո: Լիովին կիսում եմ Ձեր հայացքները Ռուսաստանի վերաբերյալ: Այն իսկապես իմպերալիզմի սինդրոմ ունի»,- հայտարարել է Ֆիլարետը, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքարանի մամուլի ծառայությանը: