Մերձմոսկվայում ընտանիքի հայրը չորրորդ հարկի բնակարանի պատուհանից ցած է հրել հնգամյա որդուն եւ կնոջը, այնուհետեւ ինքն է  ցատկել: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է ՌՔԿ մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին:

Նա նշել է, որ նրանք երեքն էլ ծանր վնասվածքներ են ստացել:  «Երեխան վերակենդանացման բաժանմունքում է», - Վրադիի խոսքերնէ  փոխանցում «Ինտերֆաքսը»:

Ըստ նրա՝ դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը:

Քննության ներկայացուցիչ Վրադին հավելել է, որ ընտանիքների անդամներից ոչ ոք ոստիկանությունում եւ առողջապահության մարմիններում պրոֆիլակտիկ հաշվառման վերցված չէ: