Ստեփանավանի թիվ երկու դպրոցի տնօրենն առաջին դասարանցիների ծնողներից տասը հազարական դրամ է հավաքում: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Ահազանգում եմ, որ Ստեփանավանի թիվ երկու դպրոցի տնօրենը առաջին դասարանցիների ծնողներից յուրաքանչյուրից տասը հազար դրամ է հավաքում: Նրա ամուսինը Ստեփանավանի նոտարն է: Լոռու մարզպետ է Արթուր Նալբանդյանին ասում եմ, որ կարգի հրավիրի այդ կնոջը, ինչպես պետքն է»,- ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am