Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի Լոնդոնի նստավայրի վրա  բարձրացրել են Շոտլանդիայի դրոշը: Դա արվել է որպես սատարում Մեծ Բրիտանիայի միասնականությանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Դրոշը բրիտանական «յունիոն ջեքի» կողքին`Դաունինգ սթրիթ 10 հասցեում, կախված է լինելու մինչեւ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին:  Վարչապետի ներկայացուցիչը հայտնել է, որ Քեմերոնը կառավարական Ուայթհոլ թաղամասի մյուս նախարարություններին կոչ է անում նույն բանն անել:

Հիշեցնենք, որ ըստ հարցումների՝ Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի առանձնանալու կողմնակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է հակառակորդների թիվը` 51 տոկոս ընդդե, 49-ի: Դեյվիդ Քեմերոնն ուղեւորվել է Շոտլանդիա` բնակչությանը կոչա անելու, որպեսզի կողմ չքվեարկեն:  Նրան կաջակցեն ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը եւ լիբերալների առաջնորդ փոխվարչապետ Նիք Քլեգը: