Բաքվում երկու ամսով կալանավորվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հադիջա Իսմայիլովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խափանման նման միջոց է ընտրել Բաքի Սաբայիլի շրջանային դատարանը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լրագրողուհուն մեղադրանք է առաջադրվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:
Առկա տվյալներով, Իսմայիլովան կալանավորվել է Թուրալ Մուստաֆաեւի գործով, որը որոշ ժամանակ առաջ ինքնասպանության փորձ է արել:
Ընդդիմադիր լրագրող Մուստաֆաեւը այս տարվա հոկտեմբերին առնետի թույն է խմել ու տեղափոխվել հիվանդանոց:
Իսլայիլովայի դեմ միանգամից մի քանի քրեական գործ է հարուցվել: Իրավապաշտպանները դա կապում են նրա լրագրողական գործունեության հետ: Հադիջա Իսմայիլովան հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի բիզնես շահերի մասին մի շարք ռեպորտաժներից հետո:




























