Ֆրանսիայում վարորդը «Ալլահ աքբար» գոչելով վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտների: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Դիժոնում: Տուժել է 11 մարդ, երկուսը ծանր վիճակում են: 

Սկզբում տղամարդը վրաերթի է ենթարկել չորս մարդու Վիլսոնի հրապարակում, այնուհետեւ վրաերթի եւս երեք փորձ կատարել: Վնասվածքներ են ստացել եւս յոթ հետիոտն: Ըստ ոստիկանների՝ վարորդը միտումնավոր է փորձել վրաերթի ենթարկել հետիոտներին: Տղամարդը, ինչպես նաեւ մեքենայի երկու ուղեւորները, փախել են հանցանքի վայրից: 

Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է բռնել վարորդին, ձերբակալության ժամանակ նա բղավել է.  «Հանուն Պաղեստինի որդիների»: Ըստ մամուլի՝ հանցագործը 1974 թ. ծնված տղամարդ է, որը հոգեկան շեղում ունի: 

Կատարվածի  քննությամբ զբաղվում  է Փարիզի դատախազության հակաահաբեկչական բաժանմունքը, հայտնում է lenta.ru-ն: