News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ռամզի Քլունին, Հայաստանը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այդ մասին Asbarez թերթում հրապարակված իր հոդվածում գրում է «Քալիֆորնիա Քուրիեր» ամերիկյան թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Ամալ Ալամուդին «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով, (որը տեղի կունենա հաջորդ ամիս՝ Ստրասբուրգում) Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի:

Սասունյանի խոսքով՝ Հայաստանը կներկայացնի ուժեղ փաստաբանների խումբ, այդ թվում՝ Ջեֆրի Ռոբերթսոնը, ինչպես նաեւ nրա գործընկեր Ամալ Ալամուդինը: Հայաստանը նաեւ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու Էմիլ Բաբայանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ի մեծ պալատը հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում, նաեւ բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ