ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել: NEWS. am-ը ներկայացնում է հայտարարության ամբողջական տեքստը.
«Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Ղազախստանի Ալմաթա քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հիշեցրել են 2009թ. դեկտեմբերի 1-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը՝ ընդունված ԵԱՀԿ արտգործանախարարների՝ Աթենքում կայացած հանդիպմանը, եւ կողմերին հիշեցրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իրենց պարտավորության մասին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում պարունակվող սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, նաեւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների:
Նրանք հաստատել են, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Բարաք Օբամայի կողմից 2009թ. հուլիսի 10-ին իտալական Աքվիլայում ձեւակերպված եւ այս տարվա հունիսի 26-ին Մասկոկում կրկնած տարրերը պետք է հակամարտության ցանկացած արդար եւ ամուր կարգավորման հիմք լինեն: Ենթադրյալ տարրերը մեկ ընդհանրություն են, դրանցից մի քանիսը հանելու փորձերը անհնարին կդարձնեն հավասարակշռված լուծման ձեռքբերումը:
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը երախտագիտությունն են հայտնել նախագահ Մեդվեդեւի եւ նախարար Լավրովի՝ կողմերի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու փորձերը, ի գիտություն ընդունելով այս տարվա հունվարի 25-ին Սոչիում եւ հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում քննարկված դրույթները:
Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, որ հակամարտության կողմերի ձեռնարկած ջանքերն անբավարար են՝ զգալի տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ: Նրանք ափսոսանք հայտնեցին վերջերս տեղի ուենցած իրադարձությունների, այդ թվում՝ հունիսի 18-19-ի զինված միջադեպի եւ հրապարակային զգացմունքային հայտարարությունների կապակցությամբ: Նրանք նախազգուշացրել են ներկայիս իրավիճակի պատճառ ուժի կիրառումից եւ դրա կրկնությունից, որը կարող է հանգեցնել միայն տառապանքների, ավերածությունների, իսկ հակամարտությունն ու թշնամությունը ժառանգություն կմնան ապագա սերունդներին:
Նրանք համառորեն կոչ են արել ամրապնդել փոխզիջման ոգին բանակցությունների շարունակման համար՝ ընդհանուր հիմունքների վրա համաձայնության հասնելու նպատակով: Կողմերին լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են 1994թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հետագա քաղաքական երկխոսության ու պայմանավորվածությունների ձեռքբերման առավել բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հավաստել են կողմերին աջակցելու իրենց հավատարմությունը՝ խաղաղ համաձայնության հասնելու համար, սակայն ընդգծել են, թե ղարաբաղյան հակամարտության դադարեցման գլխավոր պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների ուսերին»:




























