News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվածներ կան:

NEWS.am-ի նախնական տեղեկություններով, «երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Ղազարյանի եւ նրա ընկերների սպանության գործով մինչեւ 3 հոգի է ձերբակալվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, նրանք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից են:

Այս տեղեկությունը, սակայն, առայժմ հնարավոր չեղավ ճշտել ԱԱԾ-ից, որի վարույթում գտնվում է գործը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, սակայն ճանապարհին նրանք մահացել են։

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ եղել է դեպքը։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ-որ կասկածելի իրի պայթյուն է  տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ...
Պետերբուրգում տղամարդը հրկիզել է իրեն զինկոմիսարիատի առջեւ
Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար...
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է...
Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ. ԶԼՄ
Ստամբուլի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործել...
ԱՄՆ-ում Binance-ի հիմնադրին դատապարտել են չորս ամսվա բանտարկության. Bloomberg
Չանպեն Չժաոյին դատապարտել են քառամսյա բանտարկության...
Չինաստանի հարավում ճանապարհապաստառի փլուզման հետեւանքով մահացել է 19 մարդ. Xinhua
Տուժել է առնվազն 30 մարդ...
Ամենաշատ