Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին, իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում: Եվրոպացի խորհրդարանականները կքննարկեն ապա կքվեարկեն բանաձեւը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին:
Մասնավորապես, փաստաթղթում կա հատված, որը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»:





























