News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փորձագետ Վահագն Գեւորգյանը պատրաստվում է առաջադրվել Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին եւ վստահ է, որ հասնելու է հաղթանակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Գեւորգյանը:

Նա նշեց, որ առաջին գումարումից աշխատում է Աժ-ում, երբեւէ կուսակցական չի եղել,  այժմ էլ պատրաստվում է առաջադրվել որպես անկուսակցական թեկնածու: «Ես երբեւիցե Գագիկ Ծառուկյանի օգնականը չեմ եղել, ես ԱԺ-ում եղել եմ պետծառայող, եղել եմ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի գլխավոր խորհրդատու, այնուհետեւ աշխատել եմ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովում:  Իսկ թե ինչի եմ իմ անունը կապում Ծառուկյանի հետ, որովհետեւ նա մեր քաղաքից ընտրված պատգամավոր է, մտահոգ է մեր քաղաքի խնդիրներով, մեր քաղաքի պատվավոր քաղաքացի է, ես էլ խորհրդարանում աշխատելու տարիներին ինչով կարողացել, աջակցել եմ պարոն Ծառուկյանին, դրա համար շատերի մոտ ասոցացվում է, թե ես իր օգնականն եմ, ինչը ինձ համար մեծ պատիվ է»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի թեկնածու լինելու եւ իշխանությունների կողմից «դաբրո» ունենալու մասին խոսակցություններին, Վահագն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Ընդհանրապես ոչ մեկն ինձ «դաբրո» չի տվել,  դա իմ նախաձեռնությունն է եղել, ինչի մասին տեղեկանալով՝ ես խոսել եմ Ծառուկյանի հետ, հայտնել եմ, որ առաջիկա ընտրություններին առաջադրվելու եմ, պարոն Ծառուկյանը, ճանաչելով ինձ, իր հավանությունն է տվել»: Իսկ թե ինչով կօգնի Ծառուկյանի Վահագն Գեւորգյանին՝ գումարային հարցով, բարոյական կողմով, ապագա թեկնածուն ասաց, որ գումարային հարցով որեւէ աջակցություն ոչ մեկից չի սպասում, իսկ պարոն Ծառուկյանի իր կողքին լինելը մեծ աջակցություն է համարում: «Պարոն Ծառուկյանը Աբովյանում մեծ հարգանք է վայելում, չգիտեմ՝  իմ կողքին կկանգնի, թե ոչ՝ հաշվի առնելով վերջին դեպքերից հետո իր հայտարարությունը որ ինքը մեծ քաղաքականությունից հեռանում է, կարող եմ ասել, որ նա միայն հավանություն է տվել, ուրիշ պայմանավորվածություն չունենք»:

Իսկ թե ում է համարում իրեն մրցակից թեկնածու՝ Ծառուկյանի սանիկ Արթւոր Հարությունյան, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյան, Վահագն Գեւորգյանն ասաց, որ բոլորին ճանաչում է, հարգում է, թող ընտրությունների օրը հայտնի լինի, թեկնածուներ առաջադրվեն, այդ ժամանակ կանդրադառնա:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել էր Կոտայքի մարզպետ: Կառավարության ապրիլի 22-ի նիստում պետք է որոշում կայացվի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ամենայն հավանականությամբ, Աբովյանում քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ