News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակը գրանցված չի եղել եւ փորձաքննություն չի անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ այս հասցեն սեփական տուն է, իսկ սեփական տների վերելակները ենթակա չեն գրանցման եւ փորձաքննության անցկացման: Վլադիմիր Հովսեփյանի փոխանցմամբ՝ չկա որեւէ մարմին, որը  վերահսկի սեփական շենքում վերելակների տեղադրման հարցը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դա մասնավոր առանձնատան վերելակ է եղել, ոչ թե բազմաբնակարան շենքի. «Սեփական տուն է, չորսհարկանի, որի ներսում գործում է վերելակ: Այդ վերելակը շահագործում է այդ ընտանիքը, դրա վերահսկման հետ կապված ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ էլ վարչական շրջանը կապ չունի»,-ասաց նա՝ ցավակցելով փոքրիկի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից: Վերելակում են գտնվել նաեւ 7-ամյա  Մ. Բ.-ն եւ երեխայի դայակ Ն. Զ.-ն: Լյուսի Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ եւ մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի մետրոյի կայարանի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական խմբեր...
Սլովակիայի վարչապետի վրա կրակել են. նա վիրավոր է
Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել...
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. Կասկածյալը եւս հնդիկ է
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը…
Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը
Արթուր Սուքոյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի...
Ոստիկանները ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն
Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն...
Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից հետո «BMW»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ