Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-օգոստոսին աճել է 7,3%-ով տարեկան կտրվածքով՝ հունվար-հուլիսի 7,7%-ից հետո։ Հիմնական ներդրումն ունեցել են ծառայությունները (+12,8% տարեկան կտրվածքով), բարձր աճի տեմպեր արձանագրվել են նաև շինարարության (+24,7%) և արդյունաբերության (+7,4%) ոլորտներում։ Դրա մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսությունում։
Ծառայությունների ոլորտն աճել է ՏՏ-ի և բարձր զբոսաշրջային ակտիվությանն առնչվող ճյուղերի հաշվին։ Շինարարությանն աջակցել են վարկավորման, ներառյալ՝ հիփոթեքային, և ներդրումների աճի կայուն տեմպերը։
ԵԶԲ-ն ակնկալում է, որ 2026 թվականին բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի՝ աճի ներքին աղբյուրների շնորհիվ։
Բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6%-ով։





























