Ծաղկաձորում օրեր առաջ ձիուց վայր է ընկել և ձախ ձեռքի մասում կոտրվածք ստացել հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանը, հաղորդում է shamshyan.com-ը:

Դերասանի ձեռքն այս պահին գիպսի մեջ է:

Նշենք, որ Նիկոլայ Եղիազարյանը հանրությանն առավել հայտնի է որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելո եւ «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշ: