Trigana Air Service ավիաընկերության ATR 42-300 ուղեւորատար օդանավը մոտ 470 հազար դոլար էր տեղափոխում աղքատ ընտանիքների համար:

«Մեր 4 աշխատակիցներ ուղեկցում էին այդ փողը»,-հայտարարել է Ջայափուր քաղաքի փոստային բաժանմունքի ղեկավարը:  Նրա խոսքով, կանխիկ փողը եղել է 4 պայուսակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սենտայի քաղաքից Օկսիբիլ մեկնող ինդոնեզական ATR 72 օդանավը, որոում եղել է 54 ուղեւոր, ռադարների տեսադաշտից անհետացել է Պապուա նահանգում: Փրկարարները օդանավի բեկորները հայտնաբերել են Օկսիբիլ քաղաքից 12 կմ հեռավորության վրա: