Մեքսիկայի հարավում աքլորակռվի ժամանակ սկսված փոխհրաձգության արդյունքում 10 մարդ է զոհվել, 7 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse-ին:
Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել կիրակի, Կուախինիկուիլապա քաղաքում: Հաղորդվում է, որ զոհերի թվում 12-ամյա երեխա կա:
Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:



























