Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 08.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սեւակի փողոցի թիվ 20 տանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 54-ամյա Ա. Գ.-ի այրվածքներով դին տանից դուրս է բերվել տեղի ուժերով: