Ժամեր առաջ Վանաձորում վթարի է ենթակվել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողական «Ուազ» մակնիշի 075 ՈՍ 10 համարանիշի ավտոմեքենան:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Իսահակյան փողոցում իրար են բախվել «ՈւԱԶ»-ն ու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում ոստիկանության մեքենան գլխիվայր շրջվել է:

Վթարի հետեւանքով չնայած որեւէ մեկը հիվանդանոց չի դիմել, սակայն ոստիկանական մեքենայի վարորդն ու ուղեւորը թեթեւ վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու քննչական խումբը՝փորձագետների հետ միասին:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի