ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հայտարարությունը կարվի մինչեւ օրվա վերջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նախատեսվում է թիմի հավաք, որից հետո Հանրապետության նախագահը հայտարարություն կանի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Թե ինչ ձեւաչափով է լինելու համագործակցությունը եւ որ պորտֆելների շուրջ արդեն կա համաձայնություն, խմբակցության ղեկավարը փակագծերը չբացեց՝ հորդորելով սպասել մինչեւ երեկո:

Նշենք, որ նախատեսվում է, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին կզիջի 3 նախարարի եւ 2 մարզպետի պորտֆել: