Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի եւ ժողովրդի անվտանգությունը:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Երկրապահ կամավորականների միության» պատրաստակամությունը պաշտպանել հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում: