News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին: Այսօր՝ ապրիլի 4-ին հակառակորդը ռմբակոծել է մի խումբ լրագրողների տեղափոխող մեքենաները:

Հակառակորդը թիրախ է ընտրել Մատաղիսի դիրքերից վերադարձող լրագրողների մեքենաները, որոնցից մեկում եղել է նաեւ NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Վերջինիս խոսքով, ադրբեջանական արկը ընկել է մեքենաներից 20-30 մետր հեռավորության վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Վերադառնում էինք Մատաղիսից: Ամբողջ ընթացքում նորմալ էր, վերադառնալիս, սակայն, հակառակորդը թիրախ էր ընտրել մեր մեքենաները: Միայն Պաշտպանության բանակի շնորհիվ կարողացանք առաջ շարժվել»,- նշեց մեր թղթակիցը:

Հիշեցնենք, որ երեկ էլ ադրբեջանական բանակը հրետակոծել էր Մարտակերտը, հրետակոծության տակ էր հայտնվել նաեւ NEWS.am-ի թղթակիցը, որն այլ լրագրողների հետ գտնվում էր Մարտակերտ քաղաքում՝ շփման գծից բավական հեռու:

Մեր թղթակցի փոխանցմամբ, ադրբեջանական հրետանին թիրախ էր ընտրել քաղաքի բնակելի թաղամասն ու հատկապես դպրոցի շենքը: Նրա խոսքով, թշնամին կարծես իր հեռահար զենքով փորձում է պատերազմել միայն խաղաղ բնակչության հետ: Արկերից մեկը պայթել էր առաջին գծից բավականին հեռու գտնվող քաղաքում, լրագրողներին մոտ տարածության վրա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ