News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել բռնություններն ուղղված Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումը ցույց է տալիս, որ այդ երկիրը հանձնառու չէ խաղաղությանն ու կայունությանը:

«Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները»,- ասել է կոնգրեսականը։

«Չնայած պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ անցած շաբաթ ունեցած հանդիպումներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատարմություն չի հայտնում հակամարտության կարգավորման գործընթացին: Ինձ համար կասկածելի է Ալիեւի` խաղաղության հասնելու ցանկության մասին անկեղծությունը: Ես հուսով եմ, որ ԱՄՆ կառավարությունը կաշխատի Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ հարձակումների դադարեցման ուղղությամբ,-ընդգծել է Կոստան:

Նշենք, որ շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ արդեն հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Սենատոր Մարք Քիրքն Օբամայի աշխատակազմին կոչ է արել Ադրբեջանից պատասխան պահանջել

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ

Կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ուղղված օգնությունը՝ վերջինիս ագրեսիայի պատճառով

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդ. Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար

Կոնգրեսական Լինդա Սանչեսը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրրբեջանի ագրեսիան

54 կոնգրեսականներ Օբամային կոչ են արել ճնշում գործադրել Ալիեւի վրա ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ