News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկ Խանումյանը ղալաթ է անում, որ ինձ առաջարկում է պաշտպանության նախարար»,- այսկերպ է արձագանքել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի եւ մի խումբ արցախցիների նախաձեռնությանը։

Բաբայանն այսօր՝ հունիսի 6-ին հիվանդանոցում այցելել է ծեծի ենթարկված Հայկ Խանումյանին, զրուցել նրա հետ։ Իսկ դուրս գալուց հետո արդեն լրագրողների հետ զրույցում պատմել է, թե Հայկ Խանումյան իրեն ասել է, որ  իրեն ծեծել են, ստիպել են, որ թուղթ գրի, ստորագրի, թե երեկվա հավաքի համար իբր իրեն փող են տվել։ Հարցին, թե ինքն ինչ գործողություններ է կատարելու, Բաբայանը պատասխանել է  զարմացական հարցով. «Բայց ի՞նչ քայլ պիտի ես կատարեմ։ Սա Ղարաբաղում արդեն 16 տարի կատարվում է, նորություն չի։ Մարդկանց բռնի ենթարկացնելը, վախեցնելը, դա նորմալ է Ղարաբաղի համար»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ մարդը, որը երեկ ձեզ պաշտպանում էր, ձեր շահերից էր հանդես գալ, այսօր ծեծվում է, Բաբայանը պատասխանել է. «Ձեր սխալն այն է, որ կարծում եք, թե իմ շահերից էր հանդես գալիս։ Ես որեւէ շահ չունեմ այստեղ։ Պարզ հայտարարեցի, որ ես որեւէ քաղաքական, պաշտոն-մաշտոն չկամ, ի՞նչ շահերի մասին է  խոսքը։ Եթե մարդիկ ինչ-որ բան են կազմակերպում իրենց ժողովրդի շահերի համար, պետք չէ պարոն Բաբայանին ներքաշել»,- ասել է նա՝ հավելելով, թե բազմիցս է ասել այդ մասին։

Ավելին, ըստ Բաբայանի, ինքը տեղյակ էլ չի եղել, որ Հայկ Խանումյանը առաջարկել է իր թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնի համար։ «Հայկ Խանումյանը ղալաթ է անում, որ ինձ առաջարկում է պաշտպանության նախարար։ Ես տեղյակ էլ չեմ, ինչ ցույց են արել, ես գնացել եմ իմ գործերով»,- ասել է նա։

Նշենք, որ երեկ Ստեփանակերտում Հայկ Խանումյանը հավաք էր կազմակերպել, եւ նախագահական նստավայրի մոտ պահանջել էր Բաբայանին նախարար նշանակել։ Այսօր Խանումյանին ծեծի էին ենթարկել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ