Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն հունսի 8-ին ճճվակալած, ինֆեկցված վերքերով ընդունված Գեւորգ Կոշկերյանը, ըստ ոստիկանության, ինքնասպանության փորձ էր կատարել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հատնեցին, որ տղամարդը հունիսի 13-ին ոստիկաններին հայտնել է, որ «Հաղթանակ» զբոսայգում հունիսի 5-ին ինքնասպանության փորձ է կատարել դանակով ձախ նախաբազուկը վնասելու միջոցով:

 Գեւորգ Կոշկերյանը նաեւ «Հուսո Առագաստ» հկ նախագահն է: Նա դեռ հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոշկերյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում, ունեցել էր ձախ նախաբազկի խորը կտրվածք՝ ինֆեկցված, ճճվակալած վերքերի վնասվածքով: Նա վիրահատվել էր:

Նշենք, որ կայքերից մեկին Կոշկերյանն ասել էր, թե ինքը նման վիճակում է հայտնվել դաժան ծեծի հետեւանքով: Նա ասել էր, թե իրենց անծանոթ մարդիկ տարել են, ծեծել, ապա տարել իր բարեկամներից մեկի տուն, հարազատները իր մասին լուր չեն ունեցել, մինչեւ որ հարեւաններից մեկը նկատել է, զանգահարել «Շտապօգնություն»: