News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 12-ին հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել են, իսկ երբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված տվյալ խցի բանտարկյալները հաջորդ օրը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ, նրանց հաղորդումները հանցագործության մասին ՔԿՀ-ից դուրս չէին եկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը:

Նրա խոսքով, այդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «00» Բանտարկյալներ Տիգրան Եգանյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ մահակ է օգտագործվել:

«ՔԿՀ-ում պնդում էին, որ ծխախոտ էին պահանջում, չէին տրամադրում, եւ նրանք անհնազանդություն են սկսել: Սակայն կալանավորվածների հետ հանդիպման ժամանակ նրանք հակառակը պնդեցին եւ մեզ վնասվածքները ցույց տվեցին:  Նրանք պնդեցին, որ ոչ թե ծխախոտ էին պահանջում, այլ նրանց խցում կար հոգեկան հիվանդություն ունեցող անձ, այդ օրը 3 անգամ բժշկական օգնության կարիք է զգացել: Նրանք պահանջել են օգնություն, սակայն ոչ մի բժիշկ օգնություն ցույց չի տվել: Այդ պատճառով նրանք փորձել են անհնազանդություն ցուցաբերել, որ բժիշկները գան, օգնություն ցուցաբերեն: Սակայն նրանց տեղափոխել են այլ սենյակ և այնտեղ մահակով ծեծի ենթարկել»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով, ծեծի հետեւանքով բանտարկյալներից մեկի մատն է կոտրվել: «Դրանից բացի, նրանց մարմնական վնասվածքները չի ֆիքսվել: Դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 4 օր անց եւ մինչ օրս նրանց ոչ մի դատաբժիշկ չի զննել: Նրանցից երկուսի վնասվածքները չի ֆիքսվել, բայց երբ նրանց հանդիպում ես, նրանց վնասվածքներն ես տեսնում, դրանք շատ լուրջ վնասվածքներ էին»,-նշեց  դիտորդ խմբի անդամն ու հավելեց. «Նրանց խուցը դժոխքի էր նման. անմարդկային պայմաններ, շնչելու օդ չկար, խոնավություն: Հոգեկան խնդիր ունեցողի վիճակն ավելի էր վատթարացել, քանի որ նրա նկատմամբ առանձնակի դաժանությամբ են գործողություններ կատարվել: Դրանից հետո, երբ նա մարդ է տեսնում, գոռում է, երեկոները չի քնում, անընդհատ քայլում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ