News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված ու մեկ ամիս անց ազատ արձակված Գարիկ Առուստամյանն անարդար է համարում իր դեմ առաջադրված մեղադրանքը։

«Ոչ մի ապացույց չկար ինձ մեղադրանք առաջադրելու։ Ես որ մի բան չեմ արել, ոչ մեկին վնաս չեմ տվել, միայն խնդրել եմ, որ ճանապարհը բացեն, անցնեմ ես։ Եթե անգամ տրամաբանորեն նայենք, ես ոչ մի չեմ կարող բան արած լինեմ։ Իմ կարգավիճակը թույլ չի տալիս, ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, միտինգների ժամանակ չունեմ, չեմ էլ մասնակցում, քաղաքականությամբ էլ չեմ զբաղվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Առուստամյանը։

Գարիկը պատմեց, որ ինքը մեքենայով պարզապես փորձել է տուն վերադառնալ, երբ ոստիկանները իրենց մեքենայից հանել են ու ծեծել։

«Մեքենայից հանել են ու սկսել են ջարդել ոնց ասես։ Ասում էի, որ տուն եմ գնում, ավելի կոպիտ ու ագրեսիվ էին դառնում»,- ասաց Գարիկը։

Դրանից հետո Գարիկը երկու օր վերակենդանացման բաժանմունքում էր անցկացրել, ապա կալանավորվել։ Նրա խոսքով՝ ծեծի հետեւանքով առաջացած առողջական խնդիրներն անցել են։ Գարիկին ամենից շատ անհանգստացնում է կորցրած ժամանակը, քանի որ դրա հետեւանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական աշխատանքները։

Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ